Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/11/2021
share

Լոռին ՀԷԿ-ի ճիրանում

Լոռու մարզում վերջին շրջանում զարգանում է էկո, արկածային և գյուղական զբոսաշրջությունը։ Դրա համար լավ նախադրյալներ կան մարզում․ գեղեցիկ բնություն, պատմաշակութային հարուստ ժառանգություն։ Զբոսաշրջության այս ուղղություններով հետաքրքրված են ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ արտասահմանցի զբոսաշրջիկները։ ՀՀ վիճակագրական վարչության տվյալներով ՀՀ ՀՆԱ-ում զբոսաշրջության ոլորտը 15 տոկոս աճ է ապահովում։ Սակայն ոլորտի զարգացմամբ հետաքրքրված մարդիկ մտահոգված են՝ օր օրի բացվող հանքերն ու ՀԷԿ-երը վտանգի տակ է դնում զբոսաշրջության  զարգացման հեռանկարը։

Լոռու մարզում գործում է շուրջ 3 տասնյակ ՀԷԿ։ Բնապահպանները նշում են՝ ՀԷԿ-երի գործունեության հետևանքով պակասում են ջրային ռեսուրսները, փոփոխվում են էկոհամակարգերը, ափամերձ տարածքների բուսական և կենդանական աշխարհը, ջրի պակասի պատճառով պակասում են կանաչ տարածքները։ Բացի այդ, հատկապես երաշտի ժամանակ, բնակիչները չեն կարողանում ոռոգել գյուղատնտեսական հողերը, տուժում է գյուղատնտեսությունը։
 Մատնանշելով Արցախյան վերջին պատերազմից հետո առաջացած  խնդիրները, ՀԷԿ-ի կառուցման նախաձեռնողները հայտարարում են, որ դրանց կառուցումը կնպաստի տնտեսության զարգացմանը, սակայն բնությանը պատճառվող ու տնտեսական վնասների մասին հաշվարկներ չի ներկայացվում։
    Ձորագետը Դեբեդի խոշոր վտակներից է՝ 67 կիլոմետր երկարությամբ։ Վերջին շրջանում այն դարձել է ՀԷԿ-երի կառուցման համար «ամենապահանջված» գետը։ Ներկայում Ձորագետի վրա շահագործվում է երեք ՓՀԷԿ, դրանք են«Ձորագետ 5» « Ձորագետ 6»  «Կաթնառատ» մեկ նոր ՓՀԷԿ-ի շինարարություն նախատեսվում է ավարտել այս տարի, և երկու ՓՀԷԿ-ի համար էլ, թույլտվություն ստանալու դիմում է ներկայացվել։ Դրանցից մեկը  «Լոռիբերդ» ՓՀԷԿ-ի շինարարության համար է։ Եթե այս ՀԷԿ-ը կառուցվի, Կուրթանի ձորում այլևս գետ չի լինի, որովհետևի ջրային պաշարների մեծ մասը կհոսի խողովակներով։ Արդյունքում, Ջորագետի հրաշագեղ կիրճը կվերածվի անապատի։

cvmedia.am
Քաղաքացիական լրագրող Անահիտ Դավիթավյան

4

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook